10 օգոստոսի 2012 - 21:04 AMT
Օլիմպիական խաղեր. Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Լոնդոնի Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մինչև 80 կգ քաշային կարգում հայ մարզիկ Արման Երեմյանը կիսաեզրափակիչում հանդիպեց Արգենտինան ներկայացնող Էդուարդո Կրիսմանիչին:

Առաջին ռաունդում պայքարը հավասար ընթացավ, և կողմերից և ոչ մեկը չկարողացավ միավոր վաստակել: Արդեն երկրորդ ռաունդում Հայաստանի ներկայացուցիչն ավելի ակտիվ էր գործում, սակայն մրցակիցը կարողացավ ճիշտ կազմակերպել հակագրոհները և հաղթեց 2:0 հաշվով:

Հաղթողի անունը որոշվեց երրորդ ռաունդում: Երեմյանն անընդհատ հարվածներ էր կատարում, սակայն դրանք մաքուր չէին և նրան միավորներ չէին տրվում: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, և Երեմյանը չկարողացավ մտնել եզրափակիչ:

Նա արդեն հաջորդ մենամարտում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մինչ այս, Երեմյանը հաղթանակ էր տոնել Սեբաստյեն Միչաուդի (Կանադա) և հոլանդացի Թոմի Մոլլետի նկատմամբ:

Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: