15 հունվարի 2005 - 18:06 AMT
ԱՆԿԱԽ ՔՐԴՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զիբարին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, քիչ բան կարելի է անել կանխելու համար քրդական պետության ստեղծումը երկրի հյուսիսում հունվարյան ընտրություններից հետո: Այդ մասին երեկ հաղորդել է Քուրդիստան.ռու պորտալը: Պարոն Զիբարին, որը նույնպես հանդիսանում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) անդամ, ասել է, որ Իրաքի համար, որը ընտրություններից հետո կդառնա ժողովրդավարական երկիր, ավելի լավ կլինի, եթե նա թույլ տա իր քաղաքացիներին որոշել իրենց ճակատագիրը: «Իրաքը ժողովրդավարական եւ ազատ երկիր եւ ոչիչն կանխորոշված չէ նրա ապագայի համար»: Կայքում բերվում են նաեւ Խորվաթիայում նախկին ԱՄՆ դեսպան Պիտեր Գելբրեյթի խոսքերը, որը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր շվեդական հեռուստատեսությանը. «Բալկաններում ստացած իմ փորձը ինձ հուշում է, որ հնարավոր չէ հետ պահել երկիրը փլուզումից, եթե տարբեր էթնիկ խմբերը դա չեն ցանկանում»: