Թաեքվանդիստ Արման Երեմյանը չկարողացավ նվաճել Օլիմպիական բրոնզե մեդալ

Թաեքվանդիստ Արման Երեմյանը չկարողացավ նվաճել Օլիմպիական բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերում ավարտվեցին նաև թաեքվանդոյի մինչև 80 կգ քաշային կարգի մենամարտերը:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը

Բրոնզե մեդալի համար պայքարում Երեմյանը հանդիպեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամմադ Լուտալոյի հետ:

Առաջին ռաունդում կարելի է ասել հավասար պայքար էր ընթանում, չնայած տանտեր մարզիկը մի փոքր առավելություն ուներ: Այս ռաունդն ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ բրիտանացու:

Երկրորդում մարզիկները ավելի զգույշ էին գործում ու հետախուզում էին միմյանց: Սակայն վերջին երկու վայրկյանում Երեմյանը թուլացավ և հինգ միավոր նվիրեց մրցակցին, իսկ ինքը վաստակեց միայն մեկը:

Վերջին ռաունդում հայ թաեկվանդիստը փորձեց միավորներ վաստակել, սակայն չկարողացավ հետ բերել կորցրածը և պարտվեց 3:9 հաշվով:

Երեմյանը Օլիմպիական խաղերում գրավեց հինգերորդ տեղը:

Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում էր Օլիմպիադային:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---