«Հրապարակ». «ԱրմենՏելի» կապի խափանումները մրցակիցների ձեռքի գործն են

«Հրապարակ». «ԱրմենՏելի» կապի խափանումները մրցակիցների ձեռքի գործն են

PanARMENIAN.Net - «Հրապարակն» իր այսօրվա համարում գրում է. «Վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներն «ԱրմենՏելում» լուրջ խնդիրներ են առաջացրել։ Բանը հասել է նրան, որ մի խումբ բաժանորդներ դիմում են գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից, քանի որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ կապը տևական ժամանակով՝ մոտ 5-6 ժամով, խափանվում է։ Մենք տեղեկացանք, որ, չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն այս խափանումները գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ դրանք կրկնվում են մոտ 30-40 օր ինտերվալով, և դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել։ Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց», -գրում էթերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---