«Հրապարակ».Նոր ընդդիմություն ձևավորելու հնարավորություն է ստեղծվել11 օգոստոսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակն» իր այսօրվա համարում գրում է. «Արտագաղթի ուժգնացմանը զուգահեռ, մեզանում ավելի ու ավելի է սրվում կադրերի, մարդկային ռեսուրսի դեֆիցիտը: Այդ դեֆիցիտն առկա է բոլոր բնագավառներում՝ կառավարման բարձրորակ մասնագետներից սկսած, վերջացրած պրոֆեսիոնալ լրագրողներով»: Հոդվածագիրը խոսել է քաղաքական հոսանքների ու քաղաքական գործիչների դեֆիցիտի մասին: «Թվում է՝ ինչն է շատ մեր կյանքում. կուսակցություններն ու քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչները, ովքեր ուղղակի զզվեցրել են մարդկանց: Սակայն իրականում, երբ ուշադիր զննում ես, պարզվում է՝ շատ աղքատիկ է մեր քաղաքական դաշտը: Ներկապնակի մի քանի խունացած երանգից բացի ոչինչ չկա: Ո՞վ կարող է ժխտել, որ այսօր մեր քաղաքական դաշտում ուժեղ, հստակ կողմնորոշմամբ, խիզախ ընդդիմության պակաս կա: Մի կողմից՝ մեր ավանդական կասկածամտությունն ու բոլորի ետեւում տարբեր «ականջներ» փնտրելու սովորույթը, մյուս կողմում՝ քաղաքական բոլոր ուժերի երկակի խաղերն ու ոչ հստակ դիրքորոշումը ամայացրին ընդդիմադիր դաշտը: Դաշտը բաց է նոր, ուժեղ, միաձույլ ընդդիմության համար: Եթե պահը ճիշտ որսան եւ քայլերի հաջորդականությունը ճշգրիտ հաշվարկեն, եթե չխաբեն հասարակությանը եւ «համ իշխանություն, համ ընդդիմություն» խաղեր չտան, ապա նոր մարդկանց փոքրիկ խումբը կարող է այսօր զբաղեցնել այդ դաշտը եւ իր ետեւից տանել բողոքական մասսային: Միայն խիզախել է հարկավոր: Այսպես կոչված՝ երրորդ ուժի պահանջը վաղուց է հասունացել՝ Հայ ազգային կոնգրեսի թուլացման, Դաշնակցության այդպես էլ չկայացման, «Ժառանգության» անդեմության, «Ազատ դեմոկրատների» չկողմնորոշվածության ֆոնի վրա: Եվ բոլորովին կարիք չկա այդ ուժի ձեւավորումն ու անելիքը կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ընտրություններն անցողիկ են, քաղաքական կապիտալը՝ մնայուն»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |