Ավտոբուսի անդունդը գլորվելու արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ

Ավտոբուսի անդունդը գլորվելու արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսը գլորվել է անդունդը, ինչի արդյունքում զոհվել է 20 մարդ: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը` հղելով տեղի ոստիկանությանը: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը ավտոբուսի գերծանրաբեռնվածությունն է եղել: Ուղևորների հստակ թիվը ներկայումս հայտնի չէ:

Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նովոստին, Հնդկաստանի ճանապարհներին ամեն տարի զոհվում է մոտ 110 հազար մարդ: Պատճառը վթարների մեծ քանակությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---