Օգոստոսի 5-ին վթարից տուժած վարորդն այսօր հիվանադանոցում մահացել է

Օգոստոսի 5-ին վթարից տուժած վարորդն այսօր հիվանադանոցում մահացել է

PanARMENIAN.Net - Մեղրի-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին օգոստոսի 5-ին «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել էր Մ. Հովհաննիսյանի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Սևակ Դավթյանը մահացել էր, իսկ 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստկանության լրատվական ծառայությունը, օգոստոսի 10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 06.00-ին մահացել է «Շեվրոլետ»-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---