Հիլարի Քլինթոնը Ստամբուլում Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը

Հիլարի Քլինթոնը Ստամբուլում Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Ստամբուլ` Թուրքիայի իշխանությունների հետ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ բանակցելու համար: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը` հղելով ամերիկյան դիվանագետներին, սպասվում է, որ Քլինթոնը մանրամասնորեն կքննարկի այս երկրում տիրող վերջին իրադարձությունները այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Բանակցությունների գլխավոր թեման կլինի սիրիական ընդդիմությանը ԱՄՆ և Թուրքիայի կողմից տրամադրվող արդյունավետ օգնությունը:

Քլինթոնը իր թուրք գործընկերների հետ խորհրդակցություններ կվարի Դամասկոսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների նկատմամբ:

Քննարկվելիք երրորդ կարևոր հարցը կլինի Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---