«Ջաֆարի հեյաթ» կրոնական խմբի ղեկավարին դատապարտել են 11 տարի ազատազրկման

«Ջաֆարի հեյաթ» կրոնական խմբի ղեկավարին դատապարտել են 11 տարի ազատազրկման

PanARMENIAN.Net - Երեկ Բաքվի դատարանուևմ ավարտվել է «Ջաֆարի հեյաթ» կրոնական խմբի ղեկավար Աբգյուլա Սուլեյմանովի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատավարության արդյունքում Սուլեյմանովը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է 23.7 գրամ հաշիշ, իսկ նրա բնակարանի խուզարկման արդյունքում հայտնաբերվել է զենք և զինամթերք:

Հարկ է նշել, որ Ադրբեջանում արդեն «ավանդույթ» է դարձել իշխող ռեժիմի հակառակորդների մոտ հետախուզության արդյունքում թմրանյութերի հայտնաբերումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---