11 օգոստոսի 2012 - 13:11 AMT
Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ուղարկել ՀԱՊԿ միջոցների և ուժերի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ուղարկել ՀԱՊԿ միջոցների և ուժերի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովստին` հղելով Պետդումայի ապարատին: Համաձայնագիրը կնքվել է 2010թ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

Համաձայնագիրն ուղղված է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի միջոցների և ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործմանը, դրանց ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի պահպանմանը: