Այսօր առավոտյան հայ և վրացի փրկարարները օգնության են մեկնել Ուշբա լեռան վրա մնացած Անդրանիկ Միրաբյանին

Այսօր առավոտյան հայ և վրացի փրկարարները օգնության են մեկնել Ուշբա լեռան վրա մնացած Անդրանիկ Միրաբյանին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ից Վրաստանի Ուշբա լեռան վրա մնացած ՀՀ քաղաքացի, էքստրեմալ լեռնագնացությամբ զբաղվող Անդրանիկ Միրիբյանին օգնություն ցուցաբերելու նպատակով այսօր ժամը 04.00-ի սահմաններում դեպի լեռ վերելք է սկսել Սվանեթիայի փրկարարական խումբը և ՀՀ-ից «Սպիտակ» ջոկատից 2 լեռնագնաց:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Անդրանիկ Միրաբյանը օգոստոսի 9-ին լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը և միջոցների սղության պատճառով չի կարողանում ինքնուրույն իջնել: Նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ եւ խնդրել իր հետեւից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար փրկարարներին անհրաժեշտ է ամենաքիչը 3 օր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---