11 օգոստոսի 2012 - 14:55 AMT
ԱՄՆ հատուկ ծառայությունները «իրենց մարդիկ» ունեն Իրանի միջուկային ծրագրում

ԱՄՆ-ն «իրենց մարդիկ» ունեն Իրանի միջուկային ծրագրում: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, հղելով Սպիտակ տան մամլո ծառայությանը, ամերիկյան հատուկ ծառայություններն Իրանում «աչքեր» ունեն, որոնք հստակորեն կհաղորդեն այն մասին, թե երբ Թեհրանը մոտ կլինի վտանգավոր կետին:

Մեկնաբանելով Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունները` Մամլո ծառայության ղեկավար Ջեյ Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ և Իսրայելը նույն կերպ են ընդունում Թեհրանի ձգրտումները:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի նկատմամաբ տնտեսական պատժամիջոցների խստացման մասին օրենքը: