11 օգոստոսի 2012 - 13:44 AMT
Ռուսաստանի ԱԳՆ. ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստովանել է, որ Հալեպում հակամարտության էսկալացիայի պատճառը գրոհայինների գործողություններն են

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստովանել է, որ Հալեպում հակամարտության էսկալացիայի պատճառը գրոհայինների գործողություններն են: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օբյեկտիվ գնահատական է տվել Սիրիայում տիրող իրավիճակին: Նա խոստովանել է, որ Հալեպում հակամարտութայն էսկալացիան պայմանավորված է գրոհայինների գործողություններով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գալտիլովը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել էր, որ Սիրիայում ՄԱԿ-ի ներկայությունը պետք է պահպանվի: