Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի ՌՕՈւ միչև 2020թ կստանա ավելի քան 600 նոր ինքնաթիռ և 1 հազար ուղղաթիռ

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի ՌՕՈւ միչև 2020թ կստանա ավելի քան 600 նոր ինքնաթիռ և 1 հազար ուղղաթիռ

PanARMENIAN.Net - Ռուսական ՌՕՈւ-ը հարստացվելու են ամենաժամանակակից տեխնիկայով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` այսօր հանդես գալով Ռուսաստանի Ռազմա-օդային ուժերի 100-ամյակի տոնման հանդիսություններին:

Նա նշել է, որ Ռուսաստանի ՌՕՈւ միչև 2020թ կստանա ավելի քան 600 նոր ինքնաթիռ և 1 հազար ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախագահն ընդգծել է, որ ռազմա-օդային ուժերի կատարելագործումը հանդիսանում է բանակի և նավատորմի առաջնային խնդիրներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---