11 օգոստոսի 2012 - 14:32 AMT
Սիրիան մեղադրել է Թուրքիային, Իսրայելին, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Քաթարին սիրիացի գրոհայիններ նախապատրաստելու մեջ

Սիրիան մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Քաթարին Թուրքիայում ընդդիմադիրների ռազմական նախապատրաստությունների մեջ: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, նման տվյալներ են պարունակվում ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի` Անվտանգության խորհրդին ուղղված նամակում:

«Թուրքիան իր տարածքում ստեղծել է ռազմական ճամբարների ցանց, որոնք ղեկավորում են Իսրայելի, Քաթարի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները»,-ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի` Անվտանգության խորհրդին ուղղված նամակում:

Այս առնչությամբ Ջաֆարին կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ճնշում գործադրել նրանց վրա` ընդդիմադիրներին տրամադրվելիք աջակցությունը դադարեցնելու համար: