Աֆղանական Գիլմենդ նահանգի Սանգին գավառում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը Կալիֆորնիայից մի հայ դատավորի որդի էր

Աֆղանական Գիլմենդ նահանգի Սանգին գավառում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը Կալիֆորնիայից մի հայ դատավորի որդի էր

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է utsandiego.com-ը, աֆղանական Գիլմենդ նահանգում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր: Նա Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Սոկրատ «Փիթեր» Մանուկյանի որդին էր:

«Նա սիորում էր ծովային հետևազորը, նա սիրում էր Ամերիկան, նա սիրում էր մարդկանց, ովքեր տարբեր էին իրենից: Նա իսկական «լավ տղա էր» և եթե նա ձեր կողմն անցներ, ուրեմն ձեր բախտը կբերեր»,-լրագրողներին է հայտնել զոհվածի հայրը: Մեթ Մանուկյանը ծառայության է անցել 7 տարի առաջ, բազմիցս մասնկացել է ռազմական օպերացիաների, իսկ սա Աֆղանստանում նրա երկրորդ գործուղումն էր:

Աֆղանցի ոստիկանը օգոստոսի 10-ին ճաշի է հրավիրել 3 ամերիկացի զինծառայողների, որպեսզի քննարկվեն անվտանգության հարցեր, կրակել է նրանց վրա և անհետացել: Ինչպես հետո հաղորդել է Թալիբանի ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին, ամերիկացի զինծառայողներին սպանողը անցել է նրանց կողմը:

Հարկ է նշել, որ Սանգին գավառը համարվում է Թալիբան շարժման հիմնական կենտրոններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---