ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից կապ են հաստատել Վրաստանի Ուշբա լեռան վրա մնացած հայ լեռնագնացի հետ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից կապ են հաստատել Վրաստանի Ուշբա լեռան  վրա մնացած հայ լեռնագնացի հետ

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 11.30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Ճգնաժամային Կառավարման Կենտրոնից ուղիղ կապ է հաստատել ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրաբյանի հետ, ով լեռնագնացության նպատակով բարձրացել էր Վրաստանում գտնվող Ուշբա լեռը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն երրորդ օրն է չի կարողանում ինքնուրույն ցած իջնել:

Անդրանիկը Ա. Երիցյանին հայտնել է, որ ինքը լավ է և անհանգստանալու կարիք չկա: Նա նաև շնորհակալությունը է հայտնել նախարարությանը՝ ձեռնարկած միջոցառումների համար: ՃԿԿ-ում ներկա էր նաև Ա. Միրաբյանի մայրը: Այնուհետև կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են , որ այսօր առավոտյան ժամը 4-ին օսեթական փրկարարական խումբը երկու հայ փրկարարների հետ սկսել է Ուշբա լեռի վերելքը: Երեք օր անընդհատ ԱԻՆ ՃԿԿ-ն կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ

ԱԻ նախարար Ա. Երիցյանը խոսել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, ճշգրտել փրկարարական աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ, որից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, նախարար Երիցյանը լրագրողներին ասել է, որ Անդրանիկ Միրաբյանի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում, նա ունի սննդի ու ջրի բավարար պաշար, և օգնության մեկնած փրկարարական խումբը կամ ուղղաթիռը բոլոր դեպքերում նրան անվնաս ցած կիջեցնեն: Ըստ Վրաստանի և Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունների կանխատեսումների` այսօր գիշերը և վաղն ամբողջ օրը եղանակը զգալիորեն կբարելավվի ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն փրկարարական աշխատանքների համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---