Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ելույթ են ունենում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի նախավերջին մինչև 84 կգ քաշային կարգի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Նա որակավորման փուլում հանդիպեց Յուսուպ Աբդուսալոմովին (Տաջիկստան): Առաջին մրցափուլում ամեն ինչ որոշվեց վիճակահանությամբ, այստեղ տաջիկ ըմբիշը կարողացավ երեք միավոր վաստակել:

Երկրորդ մրցափուլում Նուրմագոմեդովն սկսեց գործել ակտիվ ու վաստակել երկու միավոր և հավասարեցրեց հաշիվը: Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ մրցափուլում: Այստեղ Հայաստանի ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին և տոնեց իր առաջին հաղթանակը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի ըմբիշի հետ:

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---