Օլիմպիադայի վերջին օրը մեկնարկ կելնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը

Օլիմպիադայի վերջին օրը մեկնարկ կելնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը

PanARMENIAN.Net - Վաղը՝ օգոստոսի 12-ին, Լոնդոնում տեղի կունենա Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Այդ նույն օրը կկայանան նաև մի քանի մարզաձևերի եզրափակիչները:

Հայաստանի վերջին ներկայացուցիչն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է, որը հանդես է գալիս մինչև 66 կգ քաշային կարգում:

Սաֆարյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից: Այստեղ նրա մրցակիցը կլինի եգիպտացի Օմար Ահմեդը:

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---