12 օգոստոսի 2012 - 16:50 AMT
Իրանի հյուսիս-արևմուտքում երկրաշարից հետո կենդանի մնացածների որոնումներն ավարտվել են

Իրանի հյուսիս-արևմուտքում մի շարք երկրաշարժերից հետո կենդանի մնացածների որոնումներն ավարտվել են:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Հասսան Հադամին, ով պատասխանատու է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:

Մեհր գործակալության տվյալներով, տուժած շրջան են ուղևորվել ավելի քան 139 «շտապ օգնության» մեքենաներ, ավելի քան 860 փրկարարներ, հումանիտար կազմակերպությունների 50 աշխատակիցներ:

Աղետը հիմնականում խոցել է Ահար, Վարազկան, Հարիզ քաղաքները: Հայաստանում ցնցումների առավելագույն ուժը կազմել է 4 բալ: