12 օգոստոսի 2012 - 17:12 AMT
Ալեքսանդր Կռիլով. Ուկրաինայի հայերը ադրբեջանցիներից տարբերվում են նրանով, որ վաղուց բնակվում են այս երկրում

Ուկրաինայի հայերը ադրբեջանցիներից տարբերվում են նրանով, որ վաղուց բնակվում են այս երկրում, ընդ որում` բազմաթիվ վայրերում կամպակտ: Իսկ ադրբեջանցիների մեծ մասը Ուկրաինայում սկսել է բնակվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է փորձագետ, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների` Ուկրաինային հակահայկական պրոպագանդայում ներքաշելու փորձը:

«Ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ խիստ քննադատություն են պարունակում Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի համապատասխան կազմակերպությունների և գերատեսչությունների վերաբերյալ:

Ադրբեջանցի հեղինակների դժգոհության պատճառները տարբեր են, ինչպես օրինակ, Ղրիմի Սակի քաղաքում Ուկրաինայի Հայերի միության ամառային ճամբարը: Այս ամառ այնտեղ իրենց հանգիստն են անցկացրել ամբողջՈւկրաինայի հայկական համայնքներից ժամանած 50 հայ երիտասարդներ:

Դժգոհության մյուս պատճառներից է օգոստոսի 8-ին Ուկրաինայի նախագահի կողմից ստորագրված «Պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին» օրենքը: Ըստ փաստաթղթի, երաշխավորվում է Ուկրաինայի տարածքում տարածաշրջանային լեզուների ազատ օգտագործումը: Նման լեզուների թվում է հայերեը, իսկ այն փաստը, որ հայերենը ներառվել է տարածաշրջանային լեզուների ցուցակում, իսկ ադրբեջաներենը` ոչ, խոսում է ադրբեջանական հասարակական կազմակերպությունների անգործության մասին:

Կարծում եմ, որ ադրբեջանական սփյուռքի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է ուկրաինական հող հայ-ադրբեջանական հակասությունների տեղափոխման վտանգավորությունը: Մարտնչել ցանկացողները հնարավորություն ունեն ծառայության անցնելու ադրբեջանական բանակում, իսկ Ուկրաինայում հայ-ադրբեջանական հակասություններ բորբոքելու միջոցով իրավիճակը ապակայունացնել ցանկացողներին դա թույլ չեն տա անել տեղական իշխանությունները:

Հարցը նրանում է, որ Ուկրաինայի հայերը ադրբեջանցիներից տարբերվում են նրանով, որ վաղուց է բնակվում են ժամանակակից Ուկրաինայի տարածքում, ընդ որում` շատ վայրերում կոմպակտ: Ճիշտ այնպես, ինչպես և մյուս ժողովուրդները, ում լեզուները ճանաչվել են տարածաշրջանային:

Ադրբեջանցիները սկսել են Ուկրաինայում բնակվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Ուկրաինայում բնակվում է 45 000 ադրբեջանցի, ընդ որում` ցրված ողջ երկրի տարածքում: Իրականում, Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիների քանակը շատ ավելին է, սակայն երկրի քաղաքացիություն ստացել է նրանց մի մասը միայն: Անտրամաբանական կլիներ կարծել, որ երկրի իշխանությունները տարածաշրջնային լեզու կհամարեին ադրբեջաներենը` հաշվի առնելով այլ անկախ պետության` Ադրբեջանի, քաղաքացիների մեծ քանակությունը ուկրաինական հողում»,-հայտարարել է Կռիլովը: