12 օգոստոսի 2012 - 17:59 AMT
Սիրիացի լրագրողը սպանվել է Դամասկոսում` սեփական տանը

Սիրիայի պետական լրատվական SANA գործակալության լրագրողը անհայտ անձանց կողմից սպանվել է Դամասկոսում` սեփական տանը, հաղորդում է ՌԻԱ Նոսոտին` հղելով Ասսոշիեյթիդ Պրեսսին:

Ըստ առկա տվյալների, լրագրող Ալի Աբբասը սպանվել է շաբաթ գիշերը, Դամասկոսի արվարձանում: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:

Շաբաթ օրը հաղորդվել է, որ զինված գրոհայինները Դամասկոսի արվարձաններից մեկում առևանգել են սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքի 4 աշխատակիցների: