12 օգոստոսի 2012 - 17:55 AMT
Ժան-Կլոդ Բրիսսոյի «Աղջիկը ոչ մի տեղից» ֆիլմը ստացել է Լոքարնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակ

Շվեյցարական Լոքարնո քաղաքի 64-րդ կինոփառատոնի հաղթող է ճանաչվել, «Ոսկե ընձառյուծի» և 90 հազար շվեյցարական ֆրանկի արժանացել ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Կլոդ Բրիսսոյի «Աղջիկը ոչ մի տեղից» ֆիլմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լոքարնոյի 64-րդ կինոփառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 1-11-ը: Ժյուրին գլխավորել է թայվանցի կինոռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասեթակունը, ով 2010-ին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմվենու»: