12 օգոստոսի 2012 - 18:00 AMT
Իրանում ճանաչել են երկրաշարժի զոհերի միայն կեսի ինքնությունը

Իրանի իշխանություններն ու համապատասխան բժշկական հաստատությունները կարողացել են ճանաչել երկրաշարժի 300 զոհերից միայն 142-ի ինքնությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կիրակի օրը հաղորդել է իրանական Մեհր գործակալությունըէ հղելով Արևելյան Ադրբեջան նահանգի դատա-բժշկական փորձաքննության վարչության ղեկավար Բահրամ Սամադիրադին:

Իրանական ԻՍՆԱ գործակալության տվյալներով, երկրաշարժի արդյունքում տուժածների թիվը 2,6 հազար է:

Իրանի Աշխարհագրական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը մոտ 6,3 մագնիտուդ է եղել: