13 օգոստոսի 2012 - 13:50 AMT
ԱՄՆ-ը պլանավորում է 2012-ին արտահանել 51,6 մլրդ դոլարի սպառազինություններ

Վերջին երեք տարվա ընթացքում ռազմական նշանակության ամերիկյան արտադրանքի արտահանումը ցուցադրում է աճի դրական դինամիկա:

ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության նախարարության գործակալության DSCA (Defense Security Cooperation Agency) տվյալներով 2010-ին արտասահմանյան պետություններին ռազմական օգնության FMS (Foreign Military Sales) ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը կազմել է 24,4 մլրդ դոլար, 2011-ին` 32,9 մլրդ դոլար:

2012-ին պլանավորվում է արտասահման առաքել 51,6 մլրդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: