18 հունվարի 2005 - 21:22 AMT
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ թոշակի է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների վարչության պետ Ասլան Գրիգորյանը: Այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Հարությունյանը: Դա հերթական կադրային փոփոխությունն է հանրապետության կառավարությունում` անցյալ տարվա վերջում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում