Դևիդ Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բանակին և ոստիկանությանը Օլիմպիադայի ժամանակ անվտանգություն ապահովելու համար

Դևիդ Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բանակին և ոստիկանությանը Օլիմպիադայի ժամանակ անվտանգություն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շնորհակալություն է հայտնել բանակին, ոստիկանությանը և կամավորներին նրա համար, որ նրանք Օլիմպիական խաղերի ժամանակ նպաստել են անվտանգության ապահովմանը: «Կամավորների էնտուզիազմը և պրոֆեսիոնալիզմը լրացվեց բանակի և ոստիկանության ֆանտաստիկ գործունեությամբ»,- ասվում է վարչապետի հայտարարությունում:

Դրանում նշվում է, որ խաղերն օգնեցին ողջ աշխարհին ցույց տալ լավագույնը, ինչ ունի Բրիտանիան:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը շնորհավորել է Քեմերոնին խաղերի հաջող ավարտի կապակցությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---