13 օգոստոսի 2012 - 15:16 AMT
Եվրոն դոլարի նկատմամբ աճել է ԵԿԲ գործողությունների հույսով

Օգոստոսի 13-ին եվրոն դոլարի նկատմամբ աճել է Եվրոպական կենտրոնական բանկի նոր միջոցների հույսերի շնորհիվ, որոնք կօգնեն հաղթահարել եվրագոտու պարտքային ճգնաժամը:

Մեկ շաբաթ առաջ առավելագույն վերելքից հետո եվրոն նախկինի նման աջակցություն է վայելում, քանի որ շուկաները սպասում են, որ ԵԿԲ-ն արդեն սեպտեմբերին միջոցներ կձեռնարկի Իտալիայի և Իսպանիայի համար փոխառության միջոցների արժեքը նվազեցնելու համար:

Միասնական արժույթը դոլարի նկատմամբ աճել է 0,1 տոկոսով մինչև 1,2290 դոլար: Անցած երկուշաբթի օրը եվրոն բարձրացել է մինչև 1,2444 դոլար:

Յենի նկատմամբ եվրոն կայուն է 96,28 կետի վրա, հաղորդում է Ռոյթերսը: