Արևմուտքը հազիվ թե գնա Սիրիայում «լիբիական սցենարի» կիրառման, համոզված է Ռուբեն Սաֆրաստյանը13 օգոստոսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, հազիվ թե գնան Սիրիայում «լիբիական սցենարի» կիրառման և հակամարտությանն անմիջական ռազմական միջամտության: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ Սիրիայում «լիբիական սցենարի» կրկնությունը կուղեկցվի ավելի մեծ բարդություններով և զոհերով, քան Լիբիայում: Սաֆրասյանի խոսքով, ԱՄՆ-ը հիմա չի դիմի ուժային որոշման, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես մոտեցող նախագահական ընտրությունները: Դրա հետ կապված նա կոչ է արել ուշադրություն դարձնել նրան, որ նախագահ Բարաք Օբամայի հրամանով սիրիացի ապստամբների օգնությամբ պետք է զբաղվի ԿՀՎ-ն, այլ ոչ թե Պենտագոնը: Այլ գործոնների շարքում, որոնք խանգարում են Արևմուտքի անմիջական ռազմական միջամտությանը, փորձագետը նշել է ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը, Իրանի ակտիվ հակազդեցությունը, ինչպես նաև, ի տարբերություն Լիբիայի, Սիրիայի զարգացած ՀՕՊ համակարգը: Սաֆրաստյանը հատուկ ուշադրություն է դարձրել Դամասկոսի մոտ քիմիական զենքի պաշարների առկայության վրա, որոնք իշխանությունները դիտարկում են որպես ծայրահեղ միջոց: Դրա հետ կապված նա նշել է, որ քիմիական զենքն առավել մեծ վտանգ կներկայացնի Սիրիայի հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի համար: Միաժամանակ փորձագետը նշել է, որ առանց գրոհայիններին արտաքին աջակցության սիրիական բանակը վաղուց կճնշեր ապստամբներին, սակայն նույնիսկ հիմա բանակն աստիճանաբար կշեռքի նժարը թեքում է իր կողմը` ապստամբներից մաքրելով Դամասկոսը, իսկ հիմա հաղթում է Հալեպում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |