Տիգրան Սարգսյանը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում է. վարչապետն այցելել է այնտեղ հանգստացող սիրիահայ երեխաներին

Տիգրան Սարգսյանը Հանքավանի  «Լուսաբաց» ճամբարում է. վարչապետն այցելել է այնտեղ հանգստացող սիրիահայ երեխաներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող 119 սիրիահայ երեխաներին:

Երեխաներն արդեն 3-րդ օրն է ճամբարում են, նրանք ժամանել են Դամասկոսից: Սիրիահայ պատանիները Տիգրան Սարգսյանին ողջունեցին տոնական պարով, այնուհետև շուրջպարին միացավ նաև Տիգրան Սարգսյանը: Վարչապետն իր ողջույնի խոսքում ասաց, որ սիրահայերի խնդիրը գտնվում է նախագահի ուշադրության կենտորնում: Վարչապետը նշեց նաև, որ վաղը Հալեպից երեխաների նոր խումբ կմիանա ճամբարին, այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացավ ճամբարի պայմանններին և ճաշեց երեխաների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---