13 օգոստոսի 2012 - 17:19 AMT
«Գազպրոմ-էքսպորտ»-ի և թուրքական ընկերությունների միջև ստորագրվել են գազային պայմանագրեր մինչև 2030-ը

«Գազպրոմ-էքսպորտ»-ը չորս պայմանագիր է ստորագրել թուրքական ընկերությունների հետ մինչև 2030-ը 6 մլրդ խմ ծավալով գազի մատակարարման մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պայմանագրերի ստորագրումից հետո «Գազպրոմ-էքսպորտ»-ի նոր գործընկերները` Akfel Gaz, Bosphorus Gas, Kibar Holding և Index Holding, պետք է թուրքական իշխանություններից ստանան գազի ներկրման լիցենզիա:

2011-ին Թուրքիայում ռուսական գազի առաքման ծավալը կազմել է 26 մլրդ խմ, 2010-ին` 18.01 մլրդ խմ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: