13 օգոստոսի 2012 - 16:59 AMT
Քադիրովը խնդրում է Պուտինին օգնել կարգավորել Մյանմայում մահմեդականների և բուդդիստների միջև հակամարտությունը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մյանմայի (Բիրմա) արևմուտքում միջկրոնական հակամարտության վրա և նպաստել այդ երկրում խաղաղության հաստատմանը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռակխայն նահանգում բուդդիստների և մահմեդականների միջև ընդհարումները սկսվել են հուլիսի սկզբին բուդդիստ աղջկա բռնաբարությունից և սպանությունից հետո:

Քադիրովի խոսքով, իսլամական աշխարհին հայտնի է, որ Պուտինը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանում տարբեր կրոնների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: