13 օգոստոսի 2012 - 17:20 AMT
Եգիպտացի իսլամիստներն աջակցում են ԶՈՒ-ի և ԳՇ-ի պետերի հրաժարականների մասին նախագահի որոշմանը

Եգիպտոսի նոր նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակից իսլամիստները ցույց են կազմակերպել` աջակցելով երկրի ամենահզոր զինվորականներին զինված ուժերի ղեկավարությունից հեռացնելու մասին նրա որոշմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուրսին կարծում է, որ երկրի ԶՈՒ պետ Մոհամմեդ Հուսեյն Տանտավիի և Գլխավոր շտաբի պետ Սամի Աննանին հրաժարականները համապատասխանում են երկրի և ժողովրդի շահերին:

Որոշ փորձագետների կարծիքով, Տանտավիի և Աննանի հրաժարականն ավարտել է հեղափոխությունը` ուղղված զինվորականների իշխանության տապալմանը: