13 օգոստոսի 2012 - 17:36 AMT
Խորվաթիայում հրդեհները լուրջ վնաս են պատճառում երկրի զբոսաշրջային ոլորտին

Խորվաթիայի Ադրիատիկ ծովափում երկուշաբթի օրը շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, Դուբրովնիկ և Սկրադին հանգստավայրերում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պլոչա քաղաքի շրջանում շարունակվում են հրդեհները:

Հրդեհների պատճառով Խորվաթիայի տարբեր շրջաններում շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ սկսել են լքել երկիրը, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել ժամանել, տոմսերը ետ են վերադարձնում: