13 օգոստոսի 2012 - 17:34 AMT
Պետերբուրգում ավարտվել է սկինհեդների ավազակախմբի գործով հետաքննությունը, որը մեղադրվում է 10 սպանությունների մեջ

Պետերբուրգում ավարտվել է սկինհեդների ավազակախմբի քրեական գործի հետաքննությունը, որի մասնակիցները մեղադրվում են 10 սպանությունների և 5 մահափորձերի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հանցախմբի անդամների գործունեությունն ուղղված է եղել Կովկասից, Ասիայից, Աֆրիկայից եկվորների նկատմամբ ռասսայական և ազգային ատելություն սերմանելուն: «Խմբի անդամները կատարել են տասնյակ ծանր հանցագործություններ, այդ թվում` 10 սպանություններ և 5 մահափորձեր»,- ասվում է ՔՀ գլխավոր քննչական վարչության հաղորդագրությունում: