Բազեականերն այս տարի Ծաղկաձորում ոչ թե 5, այլ՝ 7 օր կանցկացնեն

Բազեականերն այս տարի Ծաղկաձորում ոչ թե 5, այլ՝ 7 օր կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում այսօր տեղի ունեցավ «Բազե» համահայկական երիտասարդական 10-րդ հոբելյանական հավաքի բացումը :

Հավաքին մասնակցում են Հայաստանից, Արցախից Ջավախքից և Սփյուռքից 42 ջոկատներ՝ յուրաքանչյուրում 7 մասնակից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը նշեց , որ այս տարի «Բազեն» կտևի ոչ թե 5, այլ՝ 7 օր: Հավաքի բացմանը մասնակցեցին նաև ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը :

Վարչապետը, ողջունելով հավաքի մասնակիցներին, ասաց, որ «Բազեն» մշտապես գտնվել է մեր պետության ուշադրության կենտրոնում. «Սա յուրահատուկ հավաք է, որի ընթացքում հնարավոր է լինում համախմբել երիտասարդներին: Հավաքի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են ծնվում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հատկապես այն նախաձեռնություններին, որոնց հեղինակները երիտասարդներն են»:

Վարչապետը որպես ժյուրիի անդամ մասնակցեց նաև հավաքին կազմակերպվող «Brain ring» ինտելեկտուալ խաղին: Բազեականերն այս տարի Ծաղկաձորում ոչ թե 5, այլ՝ 7 օր կանցկացնեն

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---