ՀԱԿ ակտիվիստներ. Անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից՝ պայքարելու ենք մեր ընկերներին ազատ աձակելու համար

ՀԱԿ  ակտիվիստներ. Անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից՝ պայքարելու ենք  մեր ընկերներին ազատ աձակելու համար

PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը, ովքեր արդարացվել և ազատ էին արձակվել, հայտարարություն են տարածել , որտեղ ասել են, որ անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից, պայքարելու են իրենց ընկերներին ազատ աձակելու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, մեր ընկերներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկող դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման, իսկ մեր՝ Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի և Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ իբր ապացույցների բացակայության պատճառով:

Կարճման այս որոշումը բավարար է ապացուցելու համար, որ կայացված դատավճիռը ձևակերպվել է Բաղրամյան 26-ում և հանդիսանում է սովորական քաղաքական հետապնդում, որը առնչություն չունի արդարադատության, օրինականության և ընդհանրապես տրամաբանության հետ:

Ի սկզբանե մեր ձերբակալման և մեր ընկերների կալանավորման ու ազատազրկման հիմքերը եղել են երկուսը` ոստիկանության տեսանկարահանման խիստ մոնտաժված տարբերակը, որոմ բոլորս էլ ներկայացվում ենք իբրև հանցագործներ և կարմիր բերետավորների ցուցմունքները, որոնք 7-իս վերաբերյալ բովանդակային տեսանկյունից նույնն են և որևէ կերպ մեզ երեքիս չեն առանձնացնում. մասամբ մեզ մեխսագրված արարքները նաև ավելի ծավալուն են:

Ստորև ներկայացվում ենք բազմաթիվ օրինակներից մի քանիսը. Ոստիկանության կապիտան Սամսոն Հենրիկի Ղարիբյանը դատական նիստերի դահլիճում հայտարարում է. «Իմ աչքի տեսածով Արեգն էր հայհոյում… », «Գևորգյան Վոլոդյաին հարվածել է Արեգ Գևորգյանը»:

Քրեական հետախուզության օպեր-լազոր Արտակ Հայրապետյանը իր ցուցմունքում նշում է. «Բերման ենթարկված 7 երիտասարդները իրենց պահում էին շատ ագրեսիվ` վիրավորական խոսքեր էին ասում, հայհոյանքներ էին տալիս, քաշքշում, հրում, հարվածում էին սեղաններին աթոռներին»:

ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկան Տիգրան Ավետիսյանը դատական նիստերի դահլիճում նշում է. «Տիգրան Առաքելյանին պարեկային մեքենան նստեցնելուց մի խումբ երիտասարդներ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ փորձում էին խոչընդոտել մեզ, փորձում էին ազատել Տիգրան Առաքելյանին մեր ձեռքերից… »:

Միևնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման իսկ մենք 3-ս արդարացվել ենք: ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի կարճումը վկայությունն է այն բանի, որ պատկան մարմինները ուզում են ստեղծել օբյեկտիվության տպավորություն և մեղմել ապօրինի դատավճռից առաջաված հասարակական ճնշումը: Սակայն այս քայլով իշխանությունները մեզ տվեցին ևս մեկ հիմնավոր ապացույց այն բանի, որ վերոնշյալ քրեական գործը հարուցման իսկ պահից եղել է շիծու և կրել է քաղաքական բնույթ:

Կրկին անգամ հաստատում ենք մեր վճռականությունը՝ անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից, պայքարել մեր ընկերներին ազատ աձակելու և քաղաքական հետապնդումներ իրականացնող ռեժիմը տապալելու համար»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---