14 օգոստոսի 2012 - 10:31 AMT
Պակիստանը ռազմական օպերացիա է ծրագրում «Թալիբանի» դեմ` աֆղանական սահմանի Ցեղերի գոտում

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հաղորդել է, որ Պակիստանի բանակը շուտով օպերացիա կսկսի «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ, որոնք թաքնվում են, այսպես կոչված, աֆղանական սահմանի Ցեղերի գոտում: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը:

Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նովոստին, պակիստանյան Ցեղերի գոտին, որտեղ չեն գործում երկրի դաշնային օրենքները, բաղկացած է 7 քաղաքական մարմիններից` յուրահատուկ ցեղային մինի-պետություններից, որոնք ապրում են իրենց ավանդական նորմերին համապատասխան, սակայն ընդունում են, որ գտնվում են Պակիստանի ենթակայության ներքո: