14 օգոստոսի 2012 - 12:28 AMT
Facebook-ի օգտատերերը կարող են հայտնել իրենց ընկերներին ապագա երեխայի մասին «Ժամանակագրության» միջոցով

Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել օգտագործողներին «Ժամանակագրության» (Timeline) միջոցով հաղորդել իրենց ընկերներին հատուկ իրադարձության` երեխայի լույս աշխարհ գալու մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Facebook-ի կորպորատիվ բլոգում:

Գործառույթին միանալու համար օգտագործողը պետք է բացի «Իրադարձություններ կյանքից» (Life events) ներդրումը, որը գտնվում է «Ստատուս», «Լուսանկար» և «Վայրեր» կոճակների կողքին նրա պրոֆիլի էջին: Ընտրելով «Ընտանիք և հարաբերություններ» բաժինը` օգտագործողը կարող է ավելացնել «Երեխա եմ սպասում» (Expecting a baby) իրադարձությունը և ավելացնել երեխայի սեռը և ծննդյան ամսաթիվը:

Նոր գործառույթը գովազդատուներին նոր հնարավորություններ կընձեռի տարգենտինգի համար, օրինակ, Facebook-ը կարող է առաջարկել մանկական սնունդ արտադրողին ցուցադրել նրա գովազդը միայն այն օգտագործողներին, ովքեր ընտանիքի համալրում են սպասում, հաղորդում է TechCrunch-ը: