14 օգոստոսի 2012 - 14:29 AMT
Չինական իշխանությունները հաղորդել են երկրում ամենաշատ որոնված հանցագործին ոչնչացնելու մասին

Չինական իշխանությունները հաղորդել են Չժոու Կեխուային չեզոքացնելու մասին, ով երկրում ամենաշատ որոնված հանցագործն է և կասկածվում է տասնյակ կողոպուտների և սպանությունների կատարման մեջ: Այդ մասին հաղորդում է CNN-ը:

Կեխուան բանկ է կողոպտել, այնտեղ սպանելով մի կնոջ և վիրավորելով երկու այցելուների, իսկ հետո սպանել է ոստիկանի և փախուստի դիմել: Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է գտնել նրա թաքստոցը: Գործողության ընթացքում հանցագործը սպանվել է:

Չժոու Կեխուայի գլխի համար հայտարարվել էր 5,4 մլն յուան պարգևատրում (849 հազար դոլար), սակայն երկար ժամանակ չէր հաջողվել նրան գտնել: