14 օգոստոսի 2012 - 11:59 AMT
Գերմանիան գրեթե երկու անգամ կավելացնի սիրիացի փախստականներին տրամադրվող օգնության ծավալները

Գերմանիան գրեթե երկու անգամ կավելացնի սիրիացի փախստականներին տրամադրվող օգնության ծավալները:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս մասին հայտարարել է Հորդանանում գտնվող ԳՖՀ տնտեսկան զարգացման և համագործակցության նախարար Դիրք Նիբելը: Գերմանիան Հորդանանին կտրամադրի լրացուցիչ 10 մլն եվրո, որոնցից 8,5 մլն կուղղվեն երկրի հյուսիսում ջրամատակարարման բարելավմանը: Երկրի հյուսիսում են գտնվում բազմաթիվ սիրիացի փասխատականներ:

Ընդ որում, նա նկատել է, որ ջրամատակարարման բարելավումը նպաստավոր կլինի ինչպես փախստայկանների, այնպես էլ տեղի բնակիչների համար;