14 օգոստոսի 2012 - 11:39 AMT
ԱՄՆ-ն նախկինի նման հույս ունի իրանական խնդիրը դիվանագիտական ուղիով լուծել

«ԱՄՆ-ն հիասթափված է նրանով, որ Իրանը դեռևս ռազմավարական որոշում չի կայացրել արձագանքելու միջազգային հանրության լուրջ անհանգստությանը` կապված միջուկային ծրագրի հետ»,-մամլո ճեպազրույցի ընթացքում հայատարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «վեցնյակի» գործընկերների հետ մտադիր է բանակցել Իրանի հետ` զուգահեռաբար խստացնելով այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները: