Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է, ասում են սիրիահայերը![]() 14 օգոստոսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` փոխանցելով Հալեպում բնակվող սիրիահայի խոսքերը: Ինչպես Ադամյանին պատմել է ֆեյսբության էջին դիմած սիրիահայերից մեկը` իրավիճակը առավել հանգիստ է և կառավարական զորքերն արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին: «Ասում է` Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: Հայկական և, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են», - ասաց Ահանիտ Ադամյանը: Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց երեկվանից արդեն աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է: «Մոտ մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիան անջատվում էր` օրը մինչև 4-5 ժամ. վերջին օրերին քաղաքում հոսանք լինում էր առավելագույնը երկու ժամ: Ասում է, որ երեկ գիշերվանից ինչ էլեկտրամատակարարումը վերականգնվել է քաղաքում բջջային հեռախոսակապն ու ինտերնետը չեն գործում», - հավելեց Ադամյանը: Չնայած ընդհանուր իրավիճակի խաղաղությանը` երկու օր առաջ Հալեպի Ջդայդե թաղամասում պայթաց կամարը վնասել էր Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքը: Կամարի բեկորներից կոտրվել էին շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել էր միայն նյութական վնաս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |