ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կազմակերպած ճամբարներն անվճար են ու բաց բոլոր երեխաների համար![]() 14 օգոստոսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնության ՀՅԴ արտերկրի երիտասարդական և ուսանողական միությունները այս տարի Հայաստանի 8 շրջաններում 1000-ից ավելի պատանիների համար ճամբարներ ու բանակումներ են կազմակերպվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ ճամբարներն ու բանակումները անցկացվել են Վանաձորում Սյունիքի մարզում, Արցախում, Մարտունի քաղաքում և այլ վայրերում: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության ներկայացուցիչ Պերճ Թորոսը նշեց, որ իրենց միությունը ճամբար էր կազմակերպել Քաշաթաղի շրջանի Կովսական գյուղում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում , որին մասնակցել են հարակից մի քանի գյուղերի բազմաթիվ երեխաներ ու պատանիներ : Նա նաև նշեց, որ ճամբարի ընթացքում երեխաներին հայրենասիրական երգեր էին սովորեցնում, ինճպես նաև անգլերերի դասեր էին կազմակերպում: Անահիտ Հարությունյանը հավելեց, որ մասնակցությունը ճամբարներին անվճար է եղել .«Բոլոր ծախսերը հոգում են միությունները՝ տարվա ընթացքում այդ նպատակով հավաքած գումարով»: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |