«ԱրմենՏելը» փոխհատուցում կտրամադրի Beeline բջջային ցանցի բաժանորդներին

«ԱրմենՏելը» փոխհատուցում կտրամադրի  Beeline բջջային ցանցի բաժանորդներին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը պարզել է օրեր առաջ տեղի ունեցած կապի խափանման պատճառները: Ընկերությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին, իսկ պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտնում, որ Beeline բջջային ցանցի բաժանորդներին կտրաբադրվի փոխհատուցում: Բաժանորդներին կտրամադրվի 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ: Օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից ` 10 օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---