Հայաստանի Կոմկուսը սեպտեմբերի 9-ին 6 թեկնածու կառաջադրի ՏԻՄ ընտրություններում

Հայաստանի Կոմկուսը սեպտեմբերի 9-ին 6 թեկնածու կառաջադրի ՏԻՄ ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառաջադրի 6 հոգու թեկնածություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով, ՀԿԿ-ից թեկնածուների այդքան քիչ թիվը բացատրվում է ընտրություններին մասնակցելու համար խոշոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությամբ, որոնք կուսակցությունը չունի:

Միաժամանակ Թովմասյանը նշել է, որ եթե երկրում անցկացվեն նորմալ ընտրություններ, ապ կհաղթի ՀԿԿ-ն, հենց նորմալ ընտրությունների բացակայությամբ է պայմանավորված կուսակցության անհաջողությունը մայիսի 6-ի ընտրություններում: «Հակակոմունիստական հիստերիան շարունակվում է»,- ասել է նա և հավելել, որ եվրոպացի դիտորդներն իրենց գնահատականում նշել են, որ մայիսյան ընտրությունները խախտումներով են ընթացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---