20 հունվարի 2005 - 22:24 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ «ՆԵՎԹՉԻ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՆԿԱՏՄԱՄԲ
Երեկ երեկոյան Բաքվում սկսվել են զանգվածային զբոսահանեդեսները հայկական «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նկատմամբ Բաքվի «Նեվթչիի» 2-0 հաշվով տարած հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ խաղի ընթացքում տրիբունաներում ընդհարում է տեղի ունեցել թիմերի մարզասերների միջեւ: Ընդհարման պատճառ է դարձել այն, որ հայ մարզասերներն Ադրբեջանի դրոշը փակել են իրենց դրոշով: Արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել բաժանել ծեծկռտուք սկսողներին: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի խաղացողները հրաժարվել են խաղից առաջ հայ ֆուտբոլիստների հետ ավանդական ձեռքսեղմումից: