14 օգոստոսի 2012 - 15:47 AMT
Գանձապետական մուրհակների վաճառքը Հունաստանին բերել է ավելի քան 4 մլրդ եվրո

Հունաստանի կառավարությունը երեքշաբթի օրը 4,063 մլրդ եվրո է ներգրավել աճուրդում գանձապետական մուրհակների տեղակայման հաշվին 13 շաբաթ շրջանառության ժամանակահատվածով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով Bloomberg գործակալությունը:

Ի սկզբանե պլանավորվել է ընդամենը 3,125 մլրդ եվրոյի ներգրավում:

Պետական արժեթղթերի եկամտաբերությունը տեղակայման ժամանակ կազմել է 4,43 տոկոս հուլիսի 17-ին նման աճուրդի արդյունքների 4,28 տոկոսի փոխարեն: