14 օգոստոսի 2012 - 17:25 AMT
Adidas-ը հրապարկել է Մունդիալ-2014-ի գնդակի երեք անվանումների ցուցակը

Adidas ընկերությունը, որը պաշտոնական գնդակներ է արտադրում աշխարհի առաջնությունների համար, հրապարակել է Մունդիալ-2014-ի գնդակի երեք անվանումների ցուցակը:

Առաջինը ֆինալիստ է դարձել «Կարնավալեսկան», այսինքն մարդ, ով ցանկանում է մասնակցել բրազիլական նշանավոր դիմակահանդեսին: Երկրորդը «Բոսա նովան» է` հայտնի երաժշտական ժանր, որը ներկայացնում է սամբայի և ջազի միախառնումը: Երրորդը «Բրազուկան» է, որը ժարգոնային անվանում է բոլոր բրազիլացիների համար: Առաջնության գնդակի անունի քվեարկությունն արդեն սկսվել է արտադրողի կայքում: