14 օգոստոսի 2012 - 15:44 AMT
Սևանա լճում մոտորանավակ է շրջվել

Այսօր կեսօրին Սևան քաղաքի առաջին հանրային լողափում մոտորանավակ է շրջվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ջրափրկարարաները լճից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ 1990 թ. ծնված Ջանիկ, 1991 թ. ծնված Վարդգես Կարապետյաններին և 1990 թ ծնված Աննա Մինասյանին: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: